Կառավարությունը ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնում հինգ տարով առաջադրել է գործող ղեկավար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 1-ի նիստում:
Բաղրամյանն այս պաշտոնն զբաղեցնում է 2019թ․ ապրիլի 18-ից։ Պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թվականի ապրիլի 18-ին (5 տարի):
Ըստ գործող կարգի՝ պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան հունվարի 31-ը և ոչ ուշ, քան 2 ամիս առաջ՝ փետրվարի 18-ը, պետք է տեղեկություն ուղարկվի թեկնածությունն առաջադրող մարմին՝ Կառավարություն և հաստատող մարմին՝ Ազգային ժողով: Տեղեկացնելուց հետո 1 ամսյա ժամկետում՝ մինչև մարտի 1-ը, թեկնածությունն ԱԺ-ն պետք է հաստատի: