Լևոն Քոչարյանը չի բացառել, որ ընդդիմությունը կարող է շարունակել փողոցային պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Իշխանության դեմ փողոցային պայքար, իհարկե, հնարավոր է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի հարցին։
Նա հավելեց, որ իր խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում մարզերում՝ իր տեսակետը լայն հանրությանը հասցնելու համար:
«Հիմա մենք մեր հասարակությանը բացատրելու, համոզելու, աչքերը բացելու խնդիր ունենք, որով զբաղված ենք։ Որքանո՞վ է դա արդյունավետ, կարող են տարբեր գնահատականներ հնչել, բայց տարբեր ձևով է այդ գործունեությունը ծավալում։ Ինչ որ մասով խորհրդարանի ներսում Ձեր ասած՝ հարցուպատասխանի ու մնացածի միջոցով, տարբեր պատգամավորների այլ հարցեր բարձրաձայնելով։ Նաև խորհրդարանից դուրս տարատեսակ հանդիպումներով, մարզային այցելություններով և այլն»,- ընդգծեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։