Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Ջիլավյանին Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հրանտ Ջիլավյանին նշանակել Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- նշվում է հրամանագրի մեջ:
Ինչպես հայտնում է Երևանի պետական համալսարանի կայքը, 29-ամյա Ջիլավյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս է։ 2022 թվականից զբաղեցրել է Հայաստանի ՄԻՊ գրասենյակի զինված ուժերում Քրեական արդարադատության և Մարդու իրավունքների պաշտպանության վարչության պետի պաշտոնը։
2023թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել էր Արտաքին հետախուզության ծառայության պետ: Նա ՄԻՊ-ի պաշտոնն զբաղեցրել էր մեկ տարի՝ 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 24-ը։ Մինչ օմբուդսմեն ընտրվելը Գրիգորյանն զբաղեցնում էր Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
2022թ. դեկտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծին՝ որպես առանձին կառույց։ Այն վարչապետին ենթակա կառավարվող մարմին է։