Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշում են, որ քննարկվել են կուսակցության զարգացման ռազմավարությանը և արտաքին կապերին առնչվող հարցեր։
Հատկանշական է, որ հրապարակված լուսանկարներում չի երևում խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ-ն Փաշինյանից պահանջել է Սիմոնյանին հեռացնել ԱԺ նախագահի պաշտոնից:
Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով յոթ անձի ձերբակալության մասին, այդ թվում՝ պաշտոնանկ փոխնախարար Անի Իսպիրյանին և ԱԺ նախագահ Գևորգյանի եղբոր կնոջը, որոնց դատարանը երկու ամսով կալանավորել է: