Բաքուն քննադատել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը՝ Հռոմի ստատուտին Երևանի միանալու արարողության ժամանակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Միրզոյանի ելույթն անվանել է «Ադրբեջանի դեմ ուղղված»։ Նա նաև մեղադրել է Երևանին ՄՔԴ «միջազգային իրավունքը սխալ մեկնաբանելու» մեջ։
Արարողության ժամանակ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը կարևոր է համարում «միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը»։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հավելել էր, որ տարածաշրջանում Հայաստանը բախվել է «ոչ միայն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու լիակատար դժկամության, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու հստակ մտադրության»:
Փետրվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Միրզոյանը փետրվարի 8-ին Հաագայում մասնակցել էր Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու միջոցառմանը։