Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցեր, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի գործընկերոջը ներկայացրել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Նա ընդգծել է ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների զսպման, տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը։
Փետրվարի 12-13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում մասնակցում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։