Հայաստանը Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք կբերի՝ 23 միլիոն եվրո (100 15 852 354,50 ՀՀ դրամ) արժողությամբ, որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 5-ի նիստում։ Կառավարության տվյալներով՝ շինությունը, որը պատրաստվում են գնել, գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք․ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենին։
Նախագծում ասվում է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 միլիոն եվրոյով, մինչդեռ հեղինակավոր կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքն զգալիորեն գերազանցում է այդ գումարը:
Կողմերը պայմանավորվել են համաձայնագիր ստորագրել և հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով (2 միլիոն 300 հազար եվրո)։ Գնման վերջնական պայմանագիրն ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։
Ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։
Սեպտեմբերի 7-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության համար Լոնդոնում գտնվող նոր, առանձին շինության ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17,4 (8,2 ՀՀ դրամ) ֆունտ ստերլինգ գումար: