ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարել է «խլել» արցախցիներին պատկանող մեքենաները, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկությամբ՝ ՊՆ հաշվեկշռում գտնվող որոշ մեքենաներ ադրբեջանական հարձակման ժամանակ (2023 թվականի սեպտեմբերի 19-խմբ.), երբ արցախցիները հարկադրված տեղահանվում էին, մասնավորեցվել են, որ մարդիկ Հայաստան բերեն ոչ թե «իրենց հնամաշ մեքենաները», այլ ՊԲ-ին սպասարկող մեքենաները:
«Հայաստան տեղափոխվելուց հետո ՀՀ ՌՈ-ն սկսել է այդ ավտոմեքենաների «հայտնաբերման որս» և հարյուրից ավելի ավտոմեքենաներ է բռնագրավել, որոնք այժմ կայանված են ՌՈ կայանատեղիում: Արցախցիներից ոմանք դիմել են դատարան` համարելով, որ խախտվել է իրենց սահմանադրական՝ սեփականության իրավունքը»,- գրել է թերթը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։