ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ին հրահագնել է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունների գնալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխհամագործակցությունը:
«ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստին այս հարցն օրակարգային է եղել: Որոշումը Նիկոլ Փաշինյանն է կայացրել ու հրահանգել է թիմակիցներին ակտիվ աշխատանք տանել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ, խորացնել համագործակցությունը նրանց հետ, անդամակցել»,- գրում է թերթը:
«Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունների գնալ, ու այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում»,- գրում է ԶԼՄ-ն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը տեղի էր ունեցել փետրվարի 15-ին, որում կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես էր եկել եվրոպական կուսակցական միությունների վերաբերյալ զեկույցով։
Նոյեմբերի 22-ին Մարիա Զախարովան պատասխանել էր Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ապագայի մասին հարցին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի քաղաքական գծի դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները՝ առանց արտաքին վեկտորը փոխելու, իրական մտադրությունները թաքցնելու փորձ էր անվանել։