Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը, Գերմանիայի կանցլերն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է ՀՀ հավատարմությունը խաղաղության գործընթացին:
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։