«Varieties of democracy» ինստիտուտը հրապարակել է 2020 թվականի ժողովրդավարության մասին զերկույցը, որում Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019 թվականին։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր՝ մարտի 26-ին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում ժողովրդավարության ակտիվիստներն այժմ կարող են հավաքել խաղաղ բողոքի ցույցերի պտուղները: 2019 թվականին իշխանության է եկել լիարժեք ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը»,- նշել է վարչապետը։
Զեկույցը ժողովրդավարության չափման համար մի քանի ցուցիչներ է սահմանում։ Այդ ցուցիչներն են՝
1․ Ընտրական ժողովրդավարություն – Հայաստանը 117-րդ կետից տեղափոխվել է 35-րդ կետ՝ արձանագրելով 82 կետով առաջընթաց։
2․ Ազատականություն – Հայաստանը 125-րդ կետից տեղափոխվել է 61 կետ՝ արձանագրելով 64 կետով առաջընթաց։
3․ Իրավահավասարություն – Հայաստանը 63-րդ կետից տեղափոխվել է 40 կետ՝ արձանագրելով 23 կետով առաջընթաց։
4․ Մասնակցայնություն – Հայաստանը 105-րդ կետից տեղափոխվել է 42 կետ՝ արձանագրելով 53 կետով առաջընթաց։
5․ Խորհրդակցականություն – Հայաստանը 113-րդ կետից տեղափոխվել է 31 տեղ՝ արձանագրելով 82 կետով առաջընթաց։ Խորհրդակցականությունն իր հերթին պարունակում է մի քանի բաղադրիչ՝ այն է․
5․1. Հիմնավորում՝ կառավորությունն ինչքանով է հիմնավորում իր գործողությունները,
5.2. Հանրային շահ՝ ինչքանով են կառավարության գործողությունները բխում հանրային շահից,
5․3․ Հակափաստակների հարգում՝ ինչքանով է կառավարությունը լսում և հարգում հակափաստարկները,
5․4․ Խորհրդատվությունների շարք՝ ինչքանով է կառավարությունը խորհրդատվությունների շարքում ներգրավված,
5․5․ Մասնակցային հասարակություն՝ ինչքանով է հասարակությունը մասնակցում գործընթացներին։
Վարչապետը նաև խոսել է «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ի մասին: «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում Հայաստանի տնտեսությունը գնահատվել է հիմնականում ազատ և զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։
«Ըստ զեկույցի՝ Հայաստանը հաջողություններ է արձանագրել 8 ցուցանիշներով՝ սեփականության իրավունքներ, դատական համակարգի արդյունավետություն, կառավարության բարեվարքություն, հարկային բեռ և այլն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ զեկույցի հեղինակները Հաստանի առաջընթացը կապում են հարկաբյուջետային առողջացման հետ։
«Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, մինչդեռ անցյալ տարի 67.7 ցուցանիշով չափավոր ազատ երկրների խմբում էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։