Ընդդիմադիր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացրել՝ Արցախյան շարժման սկզբնավորման 36-ամյակին նվիրված։ Հանրահավաքի մասնակիցները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ցուցարարները հնչեցրել են Փաշինյանի հրաժարականի «100 պատճառ»: «Արցախյան շարժման սկզբնավորումը հայ ժողովրդի զարթոնքի, նվաճումների օրն է, որոնք Փաշինյանի միջոցով վերածվեցին սգո օրերի»,- ընդգծել են բանախոսները:
Շարժման խորհդի անդամ Ժասմին Ղևոնդյանը մեջբերել է տարբեր տարիների ամենատարբեր լրատվամիջոցներում հրապարաված Նիկոլ Փաշինյանի մտքերից մի քանի փաստ:
Նրա խոսքով՝ ժամանակագրական առումով համադրելով նրա լրագրողական գործունեության բազմաթիվ հրապարակումներից մի քանիսը, գալիս ես մեկ եզրակցության, որ նա եկել է Արցախը հանձնելու և Հայաստանը կործանելու համար:
««Հայերն ունեն մի հռոմեական հավաբուն, դա Գառնու տաճարն է, մի կույտ էլ ռագատկի քարեր, դա էլ Քարահունջի աստղադիտարանն է» (1999թ. Ա1+, հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան: Հիմա ասեք իրավունք ունի՞ նման մարդը ղեկավարելու Հայաստանը»,- հարցրել է Ղևոնդյանը:
Հանրահավաքում ելույթ է ունեցել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա հայտարարել է, որ Արցախյան էջը փակված չէ: «Այս օրհասական պահերին մեզ պակասում է մեր միասնականությունը, որի միջոցով կարելի է հասնել բոլորիս սրտում անթեղված երազանքին՝ վերադարձ մեր օջախներին»,- նշել է նա:
Հանրահավաքի կազմակերպիչները հայտնել են, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: