Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր երկրի հանձնառությունը՝ զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում:
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում պատասպանատվությունը՝ չցանկանալով որևէ էսկալացիա»-, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Մակրոնը:
Նա կոչ է արել Ադրբեջանին ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումը, համաձայն որի Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր ստիպված լքել են Լեռնային Ղարաբաղը և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն:
Մանրամասները՝ տեսանյութում: