Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան, հայտնում է factor.am-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նրա փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։ Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։
Նշվում է, որ Զելենսկու այցն սպասվում է մարտ ամսին։
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը factor.am-ի հարցին՝ արդյոք նա ակնարկո՞ւմ է Ուկրաինայի նախագահի հավանական այցը, պատասխանել է․ «Ես կարող եմ միայն ասել այն, որ գարունը շատ պոզիտիվ իրադարձություններ կբերի Հայաստանին»։
Զելենսկին հավանաբար Հայաստան կայցելի 4-ին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ դա կլինի Ուկրաինային նախագահի առաջին այցը տարածաշրջան, նա կայցելի Երևան ու Բաքու։