Հայաստանն այլ ելք չունի, քան Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ խաղաղ ու ներդաշնակ ապրելը, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, որը հայկական Սփյուռքին մեղադրել է «խաղաղություն չցանկանալու» մեջ։
Նա հայտարարել է, որ «Երևանի և Բաքվի միջև խնդիրը կապված չէ Հայաստանում ապրող հայերի հետ»։
«Հայկական Սփյուռքն այս տարածաշրջանում խաղաղություն չի ցանկանում»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։
Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հայտարարել էր, որ, իր խոսքով, «ԼՂ խնդրի լուծումից հետո հնարավորությունների պատմական պատուհան է բացվել, Հայաստանի հետ հարատև խաղաղությունը հույսի աղբյուր է»։ Էրդողանը հավելել էր, որ «այդ հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին»։