ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հերքել է 00 OO 000 պետհամարանիշի՝ 300 հազար ԱՄՆ դոլարով (121,7 դրամ) վաճառքի մասին լուրը։
Փետրվարի 25-ին՝ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր համարների լուսանկարը և հայտնել, որ համարանիշրը վաճառվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի։
«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,- գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Պետհամարանիշի սկզբնական արժեքը 20 միլիոն դրամ էր (50 հազար ԱՄՆ դոլար): Այն ձեռք բերելու համար համակարգում 98 մարդ է գրանցվել։
Ըստ News.am-ի՝ պետհամարանիշերի ստուգման հարթակում նշված է, որ համարն զբաղված է։
Armenia Today-ի թղթակիցը փորձել է մուտք գործել համակարգ, սակայն ցույց է տվել, որ համակարգը գերծանրաբեռնված է։