Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ժիզել Կապտերյանն Ավստրալիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Լիբերալ կուսակցությունից, հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Որպես հայ-ավստրալական համայնքի ակտիվ անդամ և սոցիալական արդարության և համայնքի հզորացման նվիրված ջատագով՝ Կապտերյանը Հյուսիսային Սիդնեյի ժողովրդին ծառայելու համար բերում է հարուստ փորձ և հանձնառություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կապտերյանը նախկինում աշխատել է որպես միջազգային իրավաբան, ինչպես նաև եղել է Ավստրալիայի երեք նախարարների, այդ թվում՝ նախկին արտգործնախարար Ջուլի Բիշոփի խորհրդականը։
«Աշխարհի այս մասն իմ տունն է, և ինձ համար մեծ պատիվ է Հյուսիսային Սիդնեյի ժողովրդի համար պայքարելու և նրանց մեր խորհրդարանում ներկայացնելու հնարավորություն ունենալը»,- ասել է նա:
Ավստրալիայում վերջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին 2022 թվականի մայիսի 21-ին։ Հաջորդ ընտրությունները պետք է նշանակվեն 2024 թվականին և տեղի կունենան 2025 թվականի մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
2021 թվականի փետրվարին Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանը ճանաչել էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։ 2021 թվականի օգոստոսին ավստրալացի 16 քաղաքական գործիչ միացել էր Արցախի բարեկամության խմբին։ Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը փետրվարին կոչ էր արել երկրին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...