Եղբայրական ուկրաինական ժողովրդի տասնյակ միլիոնավոր ներկայացուցիչներից, կարծում եմ, Զելենսկին Հայաստանում ամենասպասված ուկրաինացին չէ, դատական նիստի ավարտին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի գնահատման վերաբերյալ հայկական իշխանությունների հակառուսական կեցվածքը չշփոթել իրական եվրոպական արժեքների և իրական հայ-եվրոպական հարաբերությունների օրակարգի հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են։
Փետրվարի 23-ին factor.am-ը գրել էր, որ Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։
Մանրամասները՝ տեսանյութում: