Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Մինչ այս ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բեռլինում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը։
Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էին բերել Փաշինյանն ու Ալիևը՝ փետրվարի 17-ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ Կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։