Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը բավարար ջանքեր չի գործադրում խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար: Ֆորումի ուղիղ եթերը հասանելի է Armenia Today-ի YouTube-յան ալիքում:
«Եթե մեզ հաջողվի խաղաղության պայմանագրի տեքստում ներառել արդեն համաձայնեցված սկզբունքները, ապա արդեն շատ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ցավոք, դա դեռ տեղի չի ունեցել։ Մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի արտացոլենք այդ հիմնարար սկզբունքները (խաղաղության պայմանագրի տեքստում-խմբ․), բայց մենք բավարար ջանքեր չենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- ասել է Ռուբինյանը։
Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին տարբեր միջազգային ֆորումներում կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հետևյալ հիմնարար սկզբունքների շուրջ․ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի իրականացում՝ դրա հետագա սահմանազատմամբ՝ վերոնշյալ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ ինքնիշխանության սկզբունքի հիման վրա:
Մանրամասները՝ տեսանյութում։