Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ժամանի Երևան՝ Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով, հայտնում է Radar Armenia-ն։
Կայքի տեղեկություններով՝ չնայած Զելենսկու՝ տարածաշրջան հնարավոր այցի մասին հաղորդագրություններին, նա չի ժամանի ո՛չ Հայաստան, ո՛չ Ադրբեջան։
Զելենսկու՝ մարտին Հայաստան հնարավոր այցի մասին փետրվարի 23-ին հայտնել էր Factor TV-ն։ Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահի այցը Երևան, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին, և Զելենսկին տարածաշրջան կատարած առաջին այցի շրջանակներում կայցելի նաև Բաքու:
Փաշինյանի և Զելենսկու առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ իսպանական Գրանադայում՝ եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։