Ամենաուշը մինչև աշուն Հայաստանը պետք է դիմի ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության հետ շաբաթվա վերջ կայացած փակ հանդիպմանը, հայտնել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ քննարկմանը մասնակցել է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Փաշինյանը համախոհներին հասկացրել է, որ Արևմուտքը պահանջում է գործնական քայլեր՝ Ռուսաստանից անջատվելու, տարածաշրջանից հեռացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանին ստեղծված իրավիճակում այլ բան չի մնում, քան կատարել այդ պահանջները։
«Նա (Փաշինյան-խմբ․) իր դիրքորոշումը ներկայացրել է այն համատեքստում, թե իբր մեր պետության անվտանգային շահն է պահանջում ԵՄ անդամության թեկնածու դառնալ, եթե ոչ ռազմական առումով, ապա գոնե՝ տնտեսական, ինչը թույլ կտա Հայաստանին ուժեղանալ»,- գրել է թերթը։
ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեն պատրաստվում անցկացնել աշնանը, որպեսզի ստանա պետության արտաքին քաղաքականությունը փոխելու վստահության մանդատ, գրել է թերթը։
Փետրվարի 29-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր Հայաստանի պատրաստակամությունը՝ դառնալու ԵՄ անդամակցության թեկնածու և հնարավորինս խորացնելու հարաբերությունները դաշինքի հետ։