ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Ըստ MPG/Gallup International Association-ի կողմից անցկացված հարցման՝ ՀՀ-ում հարցվածների 58%-ից ավելին կարծում էր, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին։
Մարտի 2-ին Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել սեփական գործնական քայլերում: