Ռուսաստանը Հայաստանին հրավիրել է խորհրդակցություններ անցկացնել Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ։ Զախարովան այսպես է մեկնաբանել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության փաստացի «սառեցման» հնարավոր հետևանքները ԵԱՏՄ գործունեության վրա։
«Մենք հայ դաշնակիցներին հրավիրել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու՝ առարկայական քննարկելու և նրանց մտահոգությունները լուծելու նպատակով։ Պատասխան դեռ չկա, գուցե լինի, գուցե պատասխանները լինեն հենց հիմա, բայց նրանք դեռ չեն արձագանքել այս նախաձեռնությանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Փետրվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել։
Մանրամասն՝ տեսանյութում։