Հայաստանը մոտ ժամանակներս Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչություն կբացի, Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ջանք չենք խնայի, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հենց այս տարի բացվի»,- ասել է Միրզոյանը։
Նա վստահություն է հայտնել, որ պաշտոնական դիվանագիտական առաքելությունը կնպաստի Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Կիպրոսի ԱԳ նախարարն, իր հերթին, հայտարարել է 2024-ին Երևանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու որոշման մասին։
Կոմբոսը տեղեկացրել է, որ Կիպրոսը պատրաստ է հյուրընկալել Արցախից տեղահանված երեխաներին։ Նա նաև հայտնել է, որ Արցախից տեղահանված անձանց աջակցության ծրագրի շրջանակներում պատրաստվում են 10 ջերմոց կառուցելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
Մարտի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի արտաքին գործերի նախարարը։