ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնել է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներին դուրս բերելու Հայաստանի դիմումը Ռուսաստանին։
Հայաստանն ի զորու է «Զվարթնոցում» միայնակ սահմանապահ ծառայություն իրականացնել, Միրզոյանն այսպես է մեկնաբանել Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։
«Ի սկզբանե՝ ռուս սահմանապահների ներկայությունը մի շարք տեղերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, նախատեսված էր որպես աջակցություն հայկական նորանկախ պետությանը։ Այս գործառույթը նախատեսված է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթները, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնեն երկրի պատկան մարմինները։ Այժմ մենք կարծում ենք, որ Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ի վիճակի է միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և մենք այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանին»,- հստակեցրել է Միրզոյանը։
Մարտի 6-ին ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ։ Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ վստահ չէ, թե ռուս սահմանապահները կպաշտպանեն Հայաստանի սահմանները, հետևաբար՝ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Փետրվարի 28-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Երևանից հարցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ։ Մարտի 5-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության իրագործելիության քննարկման մասին հաղորդագրությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։