Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 7-րդ հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ, սկսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, հավելել են ԱԳՆ-ից։
Հունվարի 31-ին տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը։ Դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների նիստերի աշխատակարգը։ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին հաստատվել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։