ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղերի մասին, որոնք առաջին հերթին պահանջում է Ադրբեջանը, գրել է «Հրապարակ»-ը։ Վարչապետի ու կուսակիցների հանդիպումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ խորհրդարանում։
«Նշված չորսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ դրանց հանձնումը մեզ համար խնդրահարույց չի լինի, ինչպես մյուսների դեպքում, դիցուք՝ Տիգրանաշենը, որը փաստացի կապում է Հայաստանի մնացած մասը հարավին»,- թերթին հայտնել են իշխանական աղբյուրները։
Մարտի 5-ին ադրբեջանցի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին գործընկերներին կոչ էր արել ռազմական գործողությունների միջոցով «վերադարձնել» 8 գյուղերը, «քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինված չէ»։
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ «ութ գյուղերի հարցը, որոնք գտնվում են հայկական օկուպացիայի տակ», մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։ Հունվարի 13-ին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր սահմանի և նախկին «անկլավների» հստակեցման վերաբերյալ Բաքվի հայտարարությունները։