«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ խորհրդարանում ունեցած փակ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եգիպտոս կատարած այցն անվանել է «շարքային», գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ Փաշինյանն անգամ չի թաքցրել հիասթափությունը, թե պետական միջոցների վատնումից բացի ոչինչ չեն ստացել։ Եգիպտոս այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ վարչապետը Եգիպտոսի նախագահի հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ:
Մարտի 5-ին Փաշինյանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Եգիպտոսը գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության ծրագիր, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել: Փաշինյանը նշել էր առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Գազա: