Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո Իսրայելի իշխանություններին համեմատել էր նացիստների, Նեթանյահուին՝ Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ։
X-ում (նախկին Twitter) երկրի վարչապետը կոշտ քննադատության էր ենթարկել Էրդողանին՝ Թուրքիային մեղադրելով նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ։
«Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին, բռնարարներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իր երկրում սպանում է քրդերին։ Իսրայելը չի լսի Էրդողանի քարոզները, որի երկրում անհետանում են ռեժիմի ընդդիմախոսներն ու լրագրողները ,- գրել Է Իսրայելի վարչապետը:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։