«Ազգային առաջընթաց» խմբակցությունը որոշել է դատական հայց ներկայացնել Երևանի ավագանու դեմ, գրել է «Ժողովուրդ»-ը։ Խմբակցությունը պատրաստվում է վիճարկել նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանին մանդատից զրկելու փետրվարի 7-ի որոշումը։
«Ավագանու անդամին մանդատից զրկելն ապօրինություն է, զոռբայություն: Մենք վիճարկելու ենք սա. երբ հայց ներկայացնենք, կհայտարարենք այդ մասին»,- թերթին հայտնել է խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։
Փետրվարի 8-ին հայտնել էինք, որ «Մայր Հայաստան»-ը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշման դեմ:
Երևանի ավագանին փետրվարի 7-ին վաղաժամկետ դադարեցրել էր ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները: