ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Արցախի Ազգային ժողովի նախագահ Գագիկ Բաղունցին, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով արցախյան աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Բաղունցը ցանկացել է Սիմոնյանի հետ հանդիպել 2023 թվականի վերջին՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների նիստերի անցկացման հարցը քննարկելու նպատակով։
«Ի պատասխան՝ Սիմոնյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել նրան միայն որպես շարքային քաղաքացու, այլ ոչ թե որպես Արցախի խորհրդարանի նախագահի»,- հայտնում է լրատվամիջոցը։
Հայաստանի խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Սիմոնյանը հրաժարվել է Բաղունցի հետ պաշտոնական հանդիպումից։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական հանդիպում այնուամենայնիվ անցկացվել է։ Բաղունցը փորձել է բանակցել Սիմոնյանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու համար, սակայն ՀՀ ԱԺ նախագահը նույնիսկ չի ցանկացել լսել այդ մասին։
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գտնվում է Բաքվի բանտում, նրա պարտականությունները կատարում է Բաղունցը։