Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը կառավարության մարտի 21-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Վարդանյանը ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնն զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից։
Հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին։ Շրջայցի ընթացքում մի շարք նորակառույց մարզադահլիճներում ու դպրոցներում նա արձանագրել էր բազմաթիվ բացթողումներ, և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին ազատել էր պաշտոններից: