Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը Ռուսաստանին մեղադրել է Հաագայի ՄՔԴ-ին միանալու համար Հայաստանին պատժելու մտադրության մեջ, հայտնում է Le Figaro-ն՝ գրելով, որ «Հայաստանին ցանկանում են պատժել» ժողովրդավարության և օրենքի գերակայության ուղին ընտրելու պատճառով։
«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ միանալով Միջազգային քրեական դատարանին՝ նախընտրելով ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ իր ելույթում ասել է Աթալը:
Ֆրանսիայի վարչապետը քննադատել է Ռուսաստանի «ինքնագոհ» դիրքորոշումը, որը «ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, այլ փաստացի հավանություն է տվել դրան»:
«Այսպես կոչված՝ ռուսական խաղաղապահ ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը խորանա»,- հավելել է նա։
Աթալն Ադրբեջանից պահանջել է «դուրս բերել իր ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից»։
«Այսօր խնդիր է դրված օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և պահպանել իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը։
Փետրվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։
2023 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Երևանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը երկկողմ հարաբերությունների ոչ ճիշտ լուծում էր անվանել։ 2023 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ-ն Երևանին մեղադրել էր ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը շրջանցելու Մոսկվայի առաջարկներն անտեսելու մեջ։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...