ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, «Ֆրինյուզ» հեռուստաընկերության հետ մեկտեղ ունի ևս մեկ ընկերություն, որից տարեկան 8 միլիոն դրամի շահում շահույթ է ստանում, գրել է «Ժողովուրդը»։
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի կինը 2019-ին հիմնել է «ԷՖԷՄԷՖ գրուպ» կազմակերպությունը, որն զբաղվում է հայկական էստրադայի տարբեր ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ու համերգներ կազմակերպելով:
Թերթը հավելել է, որ թեև «ԷՖԷՄԷՖ գրուպ» ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոց, 72 շենք, 21 բնակարան հասցեում, սակայն գործում է Հերացի փողոցի վրա գտնվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության գրասենյակին հարակից տարածքում։
ԶԼՄ-ները հունվարի 11-ին գրել էին, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի կնոջ կայքի՝ Freenews.am-ի նկատմամբ, պարտքերի պատճառով նախաձեռնել է անջատել համանուն «Ֆրինյուզ» հեռուստաընկերության հեռուստաեթերը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել էր 23,3 մլն դրամ, որն ավելի ուշ մարվել էր։