Բաքուն մեղադրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին «կողմնակալության» մեջ՝ Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները դատապարտելու պատճառով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքով՝ Կլաարը դատապարտում է Բաքվի ցանկությունը՝ ստիպել Հայաստանին հանձնել իր գյուղերը և չի տեսնում հայկական մամուլում տեղեկություններ այն գյուղերի պահպանման անհրաժեշտության մասին, որոնք, Բաքվի կարծիքով, յուրացվել են Հայաստանի կողմից։
Մարտի 25-ին ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակումներ էին հայտնվել, ըստ որոնց՝ Հայաստանը ձգձգում է Տավուշի մարզի չորս գյուղի՝ Ադրբեջանին փոխանցելու գործընթացը։ Լրատվամիջոցները պնդում էին, որ «գյուղերը որքան հնարավոր է շուտ չվերադարձնելը» կդառնա Հայաստանի դեմ «ռազմական գործողություն սկսելու պատճառ»։ Նույն օրը Կլաարն «անընդունելի» էր անվանել Հայաստանի դեմ ուղղված այդ սպառնալիքները։