«Միասին» շարժման խորհրդի անդամները հայտարարել են մարտի 27-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին և նշել, որ հանրահավաքից հետո՝ ժամը 19։00-ին, պատրաստվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջագիր ներկայացնել ԱԺ երեք խմբակցության։
«Պահանջագրում հիմնավորել ենք, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ։ 2021 թվականին՝ 2020 թվականի պատերազմից հետո, ընդունել են կառավարության ծրագիր, թե ինչպիսի՞ խնդիրներ են դրված, ինչպե՞ս են պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, ինչն ամբողջովին խախտել են»,- հայտարարել է ՀԴԿ նախագահ, «Միասին» շարժման խորհրդի անդամ Արամ Սարգսյանը։
Նա հայտնել է, որ մարտի 27-ին՝ ժամը 19։00-ին, Ազատության հրապարակից երթով շարժվելու են Ազգային ժողով։
Մանրամասները՝ տեսանյութում։