Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ նախատեսում են Ազգային ժողովի դիմաց ցույցեր կազմակերպել, այնտեղ կառավարությունը ներկայացնելու է անցած տարվա կատարողականը:
«Ապրիլի 8-ին Ազգային ժողովում սկսում են քննարկել կառավարության կատարողականը: Այս պահանջագրի մեջ կետ առ կետ նշված է, թե ինչ է ինքը պարտավորվել անել ու ինչ է արել հակառակը: Այդ օրերին ամենահուժկու ցույցերը պետք է կազմակերպենք»,- նշել է նա:
Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանը Ոսկեպարի ու մյուս գյուղերի հարցով փորձում է ստուգել ժողովրդի դիմադրողականությունը։
«Այսինքն՝ եթե ինքը տարածք հանձնի, մենք դրան ինչպե՞ս ենք վերաբերելու: Այդպիսի փոփոխություն միայն ու միայն հանրաքվեով պետք է արվի: Մենք ոչ մի բան չունենք հանձնելու թշնամուն»,- ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: