Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցներն իրար հաջորդելով աշխատանքից ազատվելու դիմումներ են գրում, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը
Օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետը՝ Կարեն Հակոբյանը, մարտի սկզբին հեռացել է պաշտոնից, պատճառները հայտնի չեն։
«Շատերն են ուզում լքել հանձնաժողովը՝ դժգոհելով և՛ հաստիքների համար քիչ վարձատրվելուց, և՛ բարդ ու մտավոր ծանր աշխատանքի անպտղությունից»,- հավելել է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։