«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն չի նշել պատճառները, տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։
Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի աշխատակիցներին ու երևանցիներին՝ նրա խոսքով՝ «այս դժվարին մեկ տարում» համագործակցելու համար։
Նա շնորհավորել է ընկերության նոր տնօրենին, որի անունը, սակայն, չի նշվում։
Մանուկյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2023 թվականի ապրիլի 3-ին։ Մինչ այդ զբաղեցրել էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պատոնը։