Հայաստանի վարչապետի աշխատակազմը 16,755 մլն դրամի (41 հազար դոլար) պայմանագիր է կնքել AM Partners խորհրդատվական ընկերության հետ՝ հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտության համար, գրում է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իր վարկանիշն ընկել է, և իր պաշտոնավարման ժամկետի ավարտին գրեթե երկու տարի է մնացել։
«Փաշինյանը գիտի, որ եթե անգամ որոշակի թվով ձայներ հավաքի, միևնույն է, չի վերընտրվի. հենց այս կասկածն է նրան դրդել իր մասին հարցում անցկացնել, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի, իսկ հարցման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2024 թվականի հունիսը»,- պարզաբանում է «Ժողովուրդ»-ը։
Նոյեմբերի 23-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի նիստում ասել է, որ ամեն ինչ անելու է 2024 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և վերընտրվելու համար։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել էին 2021 թվականի հունիսի 20-ին, որին մասնակցել էին 21 կուսակցություն և 4 դաշինք։ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել էր ձայների 53,92 տոկոսով։
Կարդացեք նաև՝ Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին դժգոհություն է հայտնել վարչապետի աշխատանքից։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...