Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։ Ազատման պատճառները հայտնի չեն։
Փետրվարի 2-ին աշխատանքից ազատվել էր Էկոնոմիկայի մեկ այլ փոխնախախար՝ Անի Իսպիրյանը։ Նա նախարարության 8 աշխատակցի հետ միասին անցնում էր պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու գործով, ինչի համար 2 ամսով տնային կալանքի էր ենթարկվել։ Նույն գործով անցնում է նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, նա նույնպես տնային կալանքի տակ է։ Մարտի 5-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել էր ԱԺ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։