Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն աշխատել «Միր» քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և պատճառված վնասի փոխհատուցման ուղղությամբ, հայտնել է TACC-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Կրեմլի ներկայացուցիչը Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը կապել է ԱՄՆ-ի «աննախադեպ ճնշման» հետ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ճնշումը չի նշանակում, որ Մոսկվան կդադարի «աշխատել Երևանի հետ՝ սեփական ռիսկերը պաշտպանելու և իրավիճակը շտկելու համար»։
Մարտի 19-ին Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգը Հայաստանի վճարային համակարգից ծանուցում էր ստացել, որ մարտի 30-ից Armenian Card-ի (ArCa) մասնակից բանկերը կդադարեցնեն ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման քարտերը, որի օպերատորը փետրվարին հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ։ ՎՏԲ Հայաստան Բանկը կշարունակի սպասարկել «Միր» քարտերը։