Հայաստանը խորապես անհանգստացած է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պատրվակով»,- նշվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ում տարածած հաղորդագրության մեջ:
Իսրայելն ապրիլի 1-ին ավիահարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը, հայտնել էր Reuters-ը։ Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել էր 7 մարդ, այդ թվում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: