ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի վերջից Եվրոպայում է, հայտնել է «Հրապարակ»-ը։ Թերթի տեղեկություններով՝ աջակիցներն ու թիմակիցներն ամիսներով չեն տեսել նրան։
Ըստ թերթի՝ Քոչարյանը Գերմանիայում է, որտեղից շնորհավորանքներ է հղել կանանց Մարտի 8-ի և Վլադիմիր Պուտինի` ընտրվելու կապակցությամբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանիը թերթին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը։ Նա հայտնել է, որ վերջին անգամ խմբակցության արտագնա նիստ է տեղի ունեցել անցած տարվա դեկտեմբերին։
Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու մասին թերթի հարցին պատգամավորը պատասխանել է, որ դատարանում նախագահի փաստաբանական թիմի վերջին միջնորդությունը վերաբերել է երկրից բացակայելու արգելքը վերացնելուն։ Այլ մեկնաբանություններ Խամոյանը չի արել։