Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը Գլենդելի քաղաքապետ է ընտրվել, հայտնել են «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ» (EAPD) կազմակերպությունից։
Նա առաջին հայ կինն է, որն ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի իր մեծությամբ 4-րդ քաղաքում քաղաքապետ է ընտրվել։
Ասատրյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ էր ընտրվել 2022-ի հուլիսին։ Նա ստացել էր 13,165 ձայն։ Հայաստանում ծնված Էլեն Ասատրյանը 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։