Կանգառի և կայանման կանոնները խախտելու համար տուգանային միավորով պատասխանատվության միջոցը կես տուգանային միավորի փոխարեն լինելու է 0,25 միավոր, լրագրողներին հայտնել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Չիլինգարյանը։
Կարգավորումը փոխվել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխության արդյունքում։
Ըստ փոփոխությունների՝ լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտմանն է վերաբերում, որի դեպքում փոխվում են ոչ միայն բալային, այլ գումարային չափերը։
«Մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամվա համար նախատեսվելու է տուգանք 29 000 դրամի չափով և 2 տուգանային միավորով»,- ասել է Չիլինգարյանը։
Նա նշել է, որ առաջին խախտման դեպքում տուգանքը 25 000 դրամ է՝ առանց տուգանային միավորի։