Հուլիսին Ղազախստանում տեղի կունենան Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի մասնակցությամբ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Պաշտպանության նախարարությանը հղումով։
«Բիրլիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն Ղազախստանի «Օյմաշա» պոլիգոնի տարածքներում, ինչպես նաև Կասպից ծովի Տոկմակ հրվանդանում։ Զինվորականները կմշակեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելու» գործողություններ։
Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի Ակտաու քաղաքում արդեն տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են վարժանքների նախապատրաստմանն ու կատարվելիք առաջադրանքներին վերաբերող մի շարք հարցեր։