Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Ապրիլի 4-ին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել էր, որ հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է և այս հարցում Եվրամիության ու ԱՄՆ-ի ջանքերը համատեղելը: Նա նշել էր, որ այդ հանդիպման ժամանակ անվտանգային հարցեր չեն քննարկվելու:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա հանդիպումը, նշել էր, որ այն նվիրված է Հայաստանում բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը և կայունությանը: