ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարները Մոսկվայից ուղերձներ են ստացել, որ բրյուսելյան հանդիպումից հետո պատժամիջոցներ են կիրառվելու իրենց նկատմամբ, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ նրանց՝ բացի Լարսի անցակետում արգելքներից, նրանց արտադրանքի առաջ փակելու են ռուսական շուկան, հարկային և այլ միջոցներ են ձեռնարկելու, որ ցույց տան, թե ինչի կարող է հասցնել Ռուսաստանից հրաժարվելու «գինը»։
«Ռուսաստանի իշխանություններն սպասում են բրյուսելյան հանդիպմանը, որից հետո այդ քայլերը գործնական տեսք կստանան, երբ պարզ դառնա ՀՀ իշխանությունների ընտրությունը»,- գրել է թերթը։
Նշենք, որ այսօր՝ ամպրիլի 5-ին, կկայանա ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների հետ Հայաստանի վարչապետի առաջիկա հանդիպումը։ Մարտի 27-ին Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցրել էր, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։